Հետազոտողները հայտնում են, որ շուտով տղամարդիկ կանանցից երկար կապրեն, քանի որ նրանք փոխում են իրենց կենսակերպը:
Daily Mail-ը հաղորդում է, որ 2000թ. ծնված տղաները երբ դառնան 30 տարեկան, կարող են ակնկալել, որ կապրեն նույնքան երկար, որքան կանայք` կհասնեն մինչև 87.1 տարեկան:
Ըստ հետազոտողների` 2000թ. հետո ծնված տղաներն ավելի երկար կապրեն, քան նույն ժամանակում ծնված աղջիկները:
1970թ. ծնված տղամարդիկ 30 տարեկան դառնալուց հետո կարող էին ակնկալել, որ կմահանան 5.7 տարի շուտ, քան նույն տարիքի կանայք:











































