M-1 Global կազմակերպության տնօրեն Եվգենի Կոգանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ հուլիսի 21-ին Սանկտ-Պետերբորգում տեղի կունենա մենամարտ Ֆյոդոր Եմելյանենկոյի և Պեդրո Ռիզզոյի միջև:
Ռիզզոն փորձառու քիքբռնցքամարտիկ է, ով UFC մարզաձևի մենամարտերին մասնակցում է 1996 թվականից և հասցրել է մենամարտել Քևին Ռենդլմանի, Մարկ Կոլմանի, Ռենդի Կուտյուրի, Անդրեյ Առլովսկու, Ջեֆ Մոնսոնի և Ջոշ Բարնետայի հետ:
Վերջին երեք մենամարտերից երկուսը Պեդրոն հաղթել է տեխնիկական նոկաուտով, իսկ Ջեֆ Մոնսոնին` մրցավարների միաձայն որոշմամբ: