Ավելի քան 400 մարդ փակուղու մեջ է հայտնվել Տիբեթում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Մայրուղու 70 մետրանոց հատվածը փլուզվել է Սոտուն գյուղի մոտակայքում: Տեղի ճանապարհային ոստիկանությունը վթարի պատճառ է համարում չափազանց բարձր խոնավությունը, որի պատճառով էլ սողանք է տեղի ունեցել: Ճանապարհի այդ հատվածն անցնում է գետափի մոտով, վիճակն ավելի են սրել հորդառատ անձրևները:
Տեղեկությունների համաձայն` փլուզված հատվածում ավելի քան 150 ավտոմեքենա է արգելափակվել: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան: Դեպքի վայրում փրկարարներ և զինվորականներ են աշխատում:
Նախատեսվում է, որ փլուզված մասում երթևեկությունը կվերսկսվի միայն 20 ժամ անց:









































