Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն կրկին ընտրվել է ԵԽԽՎ նախագահ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, քիչ առաջ` ԵԽԽՎ-ի 2011-ի ձմեռային նստաշրջանի առաջին օրը, ելույթներից հետո կայացած ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությամբ ԵԽԽՎ-ի նախագահ է վերընտրվել Մեվլութ Չավուշօղլուն։