Բռնցքամարտի միջին քաշային կարգում հանդես եկող Ադոնիս Սթիվենսոնը շարունակում է հաղթանակների շարքը, որոնցում նա խաղերն ավարտում է նոկաուտով:
Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունեցած Նոե Գոնսալես Ալկոբեի դեմ մենամարտը տևեց 2 ռաունդ:
Սթիվենսոնը չցանկացավ երկար մենամարտել և միանգամից սկսեց ագրեսիվ գրոհել: Տեսնելով, որ մրցակիցը չի կարողանում դիմադրել, բռնցքամարտիկը ավելացրեց հարվածների տարափը: Ալկոբեն հայտնվեց պարանների մոտ, որտեղ Ադոնիսը սկսեց բռնցքահարել նրան: Մրցավարը ստիպված եղավ դադարեցնել հանդիպումը:
Այս հաղթանակից հետո Սթիվենսոնը տիրում է NABO, NABA, ինչպես նաև IBF և WBC գոտիներին: