Իսպանական պարբերականները հաղորդում են, որ «Վալենսիա»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի զբաղեցրած պաշտոնը: Այդ մասին մասնագետը արդեն իսկ տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը և ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ Էմերին «Վալենսիա»-ն ղեկավարում է 2008 թվականից: Ներկայումս «չղջիկները» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում ղբաղեցնում են 3-րդ հորիզոնականը, իսկ Եվրոպայի Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում հասել են մինչև կիսաեզրափակիչ փուլ, որտեղ առաջին հանդիպման ժամանակ զիջել են «Ատլետիկո»-ին 4:2 հաշվով, սակայն սեփական դաշտում ցանկալի արդյունքի հասնելուց հետո կկարողանան դուրս գալ եզրափակիչ:










































