Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Խորհրդակցություն` Կրթության ազգային ինստիտուտում

Կրթության ազգային ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Բացելով խորհրդակցությունը` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ մեկամսյա պարբերականությամբ գործակարգավարական խորհրդակցություններ կանցկացվեն առանձնացված բոլոր ստորաբաժանումներում, որոնց կմասնակցեն նաև տվյալ կառույցների այլ պատասխանատուներ: Օրակարգի առաջին հարցը 2011 թվականին Կրթության ազգային ինստիտուտի կողմից նախատեսված ծրագրերի վերաբերյալ զեկույցն էր, որը ներկայացրել է տնօրեն Ն. Ղուկասյանը: Նա մանրամասն ներկայացրել է հիմնական 4 ուղղություններով նախատեսված ծրագրերը, որոնք վերաբերել են վերապատրաստումների կազմակերպմանը, փորձաքննության իրականացմանը, մշակումների ու հրատարակչական և վերլուծական-հետազոտական աշխատանքներին:

Նախարարի հանձնարարությամբ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները:

Նախարարը, ամփոփելով Կրթության ազգային ինստիտուտի վերաբերյալ զեկույցը, նշել է, որ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է բովանդակային և կառուցվածքային փոփոխությոններ իրականացնել Կրթության ազգային ինստիտուտում: «Քարտեզագրվում է Կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղերի նոր տարբերակը և քննարկվում որոշ մասնաճյուղերի փակման կամ միավորման հարցը, որն ավելի օպտիմալ կդարձնի կառույցի ֆինանսական միջոցների ծախսման գործընթացը»,-նշել է նախարարը:

Անդրադառնալով իրականացվող վերապատրաստումների գործընթացին` նախարարը նշել է, որ ներկայիս իրավական դաշտը, մասնավորապես “Հանրակրթության մասին” օրենքը հնարավորություններ է տվել վերապատրաստումների ու ատեստավորումների գործընթացը բաց դարձնել ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական, տեղական և միջազգային կառույցների համար: “Եթե տարիներ շարունակ Կրթության ազգային ինստիտուտն այս հարցում ուներ մենաշնորհային դիրք այս դաշտում, ապա ակնհայտ է, որ խաղի նոր կանոնների պարագայում այն կունենա որակի հավաստման նոր մեխանիզմների կարիք: Անցյալ տարի մեկնարկած տնօրենների վերապատրաստման գործընթացը հավաստագրման շրջանակում ցույց տվեց, որ ունի կրթության ազգային ինստիտուտի մասնագետների մեծ պահանջարկ, բայց կա նաև այլընտրանք: Նախարարությունը խրախուսելու է այլընտրանքների ձևավորումը այս դաշտում” – ասել է նախարարը:
Անդրադառնալով միջին դպրոցում ծրագրերի բեռնաթափման խնդրին` նախարարը նշել է, որ այն 2011 թվականի ամենամեծ հասարակական ուշադրություն վայելող աշխատանքներից մեկն է լինելու: Նախարարը հանձնարարել է ծրագրերը դնել հասարակական լայն քննարկման, ուսումնասիրել ստացված բոլոր կարծիքները և նոր միայն ներկայացնել հաստատման: “Այս պահին ներկայացված ծրագրերը չեն բավարարում, որովհետև չեն լուծում այն խնդիրները, որոնք մեր առջև դրված էին ՀՀ Նախագահի և կառավարության կողմից” -նշել է նախարարը, հավելելով, որ միջին դպրոցում բովանդակային առումով ծրագրերը 15-20 տոկոս ծանրաբեռնված են, քան այլ երկրների հանրակրթական ծրագրերը:
Նախարարը հանձնարարել է Կրթության ազգային ինստիտուտի կողմից հրատարակվող բոլոր պարբերականների էլեկտրոնային տարբերականները տեղադրել կառույցի նոր կայքում, որպեսզի հասանելի լինի հասարակության հնարավոր լայն շերտերին: Հանձնարարվել է քննարկել նաև Կրթության ազգային ինստիտուտի կողմից մագիստրոսկան ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, քանի որ առկա են անհրաժեշտ քանակությամբ տեխնիկական, բովանդակային և կադրային ռեսուրսներ:

Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին` առավել մեծ ուշադրության արժանացնել Հայոց բանակի օրվան և Գ. Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացվող աշխատանքներին` ներդնելով ստեղծագործական նոր միտք ու հոգի: Հանձնարարվել է նաև մինչև ԱԺ ներկայացնելը “Կրթության զարգացման ծրագրի” նախագիծը վերանայել` ներառելով հնարավորինս օբյեկտիվ և հիմնավորված ցուցանիշներ: Ընդառաջելով Հայաստանում ասորական համայնքին` նախարարը հանձնարարել է սկսել աշխատանքները թիվ 29 ավագ դպրոցի հումանիտար հոսքում ասորերենի դասարան բացելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում