Tuesday, 09 06 2026
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀԿ-ն և նրա հետ անմիջական կապ հաստատողները կորցնողի դերում են. Աշոտ Մանուչարյան

Անկախ նրանից, որ «ընտրություն չկա» փիլիսոփայությունն անփոփոխ է մնալու, ամեն դեպքում, մարդիկ կյանքը փոխելու համար փորձում են բոլոր առիթներն օգտագործել և այդ իմաստով նրանց նախընտրական ակտիվությունն ուժեղանում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը:

«Ժողովրդի աչքում ներկա իրավիճակը ստեղծելու պատասխանատվությունը կրող իշխող հիմնական ուժերը, առաջին հերթին Հանրապետականը և նրա հետ անմիջական կապ հաստատողները հասարակական գիտակցության մեջ կորցնողի դերում են, մինչդեռ ավելանում են այն ուժերի հնարավորությունները, որոնք հանդես են գալիս փոփոխության դրոշի տակ՝ անկախ նրանից փոփոխությունները ռեա՞լ են, թե ոչ: Ես նկատի ունեմ ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, «Ժառանգությանը»,- ասաց նա:

Մանուչարյանի խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումներում արտաքին ուժերի ներգրավվածության գործոնը գնալով մեծանում է: Եվ այն, որ հայաստանյան ուժերը չեն կարողանում նոր իշխանություն ձևավորելու տեխնոլոգիա մշակել, բերում է նրան, որ արտաքին ուժերը հատուկ դերակատարում են ստանում: «Առաջին հարցը, որ բոլորին հետաքրքրում է, հետևյալն է. 2007 թվականին Հայաստանում մի ինքնաթիռ վայրէջք կատարեց, որը փոխեց ընտրությունների արդյունքները: Քաղաքական բոլոր ուժերի մեջ կասկած կա՝ լինելո՞ւ է այս անգամ նման ինքնաթիռ, թե՞ չի լինելու»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ «Ժառանգությունը» որոշեց առկախել իր մասնակցությունը ընտրությունները վերահսկող հանրային շտաբում, «Ղարաբաղ» կոմիտեի անդամը նշեց. «Այդ կուսակցությունն աշխարհաքաղաքական իմաստով Արևմուտք ուղղված ուժ է, իսկ ընդդիմադիր կեցվածքի իմաստով՝ փոփոխությունների հարող: «Ժառանգության» ընդդիմադիր կեցվածքը պահանջում էր մասնակցել շտաբի աշխատանքներին, մինչդեռ աշխարհաքաղաքական ուղղվածությունը՝ հրաժարվել դրանից: Սա էր պատճառը, որ այդ կուսակցությունը նմանօրինակ որոշում ընդունեց՝ առաջին տեղ դնելով աշխարհաքաղաքական ընտրությունը, միաժամանակ, չցանկանալով ամբողջությամբ կորցնել ընդդիմադիր կեցվածքը, ցույց տալով, որ ինչ-որ կապ շտաբի հետ պաշտպանում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում