Tuesday, 23 04 2024
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Al Jazeera-ի բացահայտումների վերաբերյալ Երուսաղեմի պատրիարքարանը որևէ քայլ չի ձեռնարկում

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Երուսաղեմի պատրիարքության միաբան Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հետ` այսօր Al Jazeera արաբական հեռուստաընկերության տարածած հաղորդագրության այն տեղեկության շուրջ, ըստ որի` 2008թ. Պաղեստինյան ինքնավարության իշխանությունները գաղտնի բանակցել են Իսրայելի հետ` համաձայնելով հին Երուսաղեմի մի մասը` այդ թվում և Հայ եկեղեցուն պատկանող տարածքի մի հատվածը հանձնել Իսրայելին։ 

– Սրբազան հայր, Al Jazeera արաբական հեռուստաընկերության այսօր տարածած հաղորդագրության առնչությամբ ի՞նչ կարող եք ասել։ Երուսաղեմում հայոց պատրիարքարանն ի՞նչ է մտածում խնդրո շուրջ: Հայտնի է, որ Հայոց պատրիարքությունը միշտ եղել է պաղեստինցիների կողքին, և այսօր պարզվում է, որ գաղտնի բանակցությունների ժամանակ քննարկվել է գործողությունների մի սցենար, ըստ որի` Հայ եկեղեցու տարածքի մի մասը պետք է անցնի Իսրայելի տնօրինությանը։

– Այդպիսի պաշտոնական հայտարարություն մենք չենք իմացել: Որևէ բանից տեղյակ չենք, իսկ ինչ վերաբերում է ներկա վիճակին, որևէ քաղաքական որոշում չկա մեզ համար: Ինչ-որ հայտարարվում է թերթերում (ես էլ կարդացել եմ), անցնող երկու տարիների ընթացքում անընդհատ խոսակցությունների նյութ են դարձել Երուսաղեմի գոյավիճակի և պաղեստինյան տերության անկախության համար պայմանների ճշգրտումը, բայց դրանք միայն զրույցներ են, որևէ բանակցություն կատարված չէ` համաձայնություն կնքելու առումով:

– Իսկ եթե այդպիսի բան տեղի ունենա, ի՞նչ պետք է նախաձեռնի պատրիարքարանը։ Ըստ էության, չի բացառվում, որ այսօր էլ բանակցությունների սեղանին հայտնվի հայկական կալվածքներին վերաբերող նոր բանակցային գործընթաց։

– Պատրիարքարանն առայժմ որևէ քայլ չի անում, քանի դեռ բանակցություններն իսկապես տեղի չեն ունենում: Ներկայումս Պաղեստինի և Իսրայելի իշխանության միջև բանակցությունները խզված են, այնպես որ, սպասողական դրության մեջ ենք: Գալով Երուսաղեմի գոյավիճակին` ասեմ, որ եկեղեցիների պահպանման առումով (Երուսաղեմում առկա հայ և օտար եկեղեցիների) միասնական որոշում էր կայացվել. հստակ ասվել էր դեռ մի քանի տարի առաջ, որ Երուսաղեմի սրբավայրերն ունենան բացառիկ ռեժիմ, մասնավոր ռեժիմ: Մնում է միայն, որ բանակցող կողմերը նկատի առնեն քրիստոնեական եկեղեցիների այդ դիրքորոշումը Երուսաղեմի գոյավիճակի կապակցությամբ:

– Հարցը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ լուծում կստանա, կարո՞ղ է արաբներն իսկապես դավաճանեն հայերին:

– Չեմ կարող մեկնաբանել, իրավունք չունեմ մեկնաբանություն անել այդ մաս

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում