Այսօր Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում է կանանց 40-րդ ոչ պաշտոնական աշխարհի առաջնությունը: 8 թենիսիստուհիները բաժանվել են երկու ենթախմբերի: «Սպիտակ» ենթախմբում են հայտնվել Վերա Զվոնարյովան, Կիմ Կլայստերսը, Ելենա Յանկովիչը եւ Վիկտորիա Ազարենկոն, իսկ ահա Կառոլինա Վազնակին, Սամանտա Ստոսերը, Ֆրանչեսկա Սկիավոնեն եւ Ելենա Դեմենտյեվան ուժերը կչափեն երկրորդ ենթախմբում:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 4,55մլն. ամերիկյան դոլար: