ԿԺԴՀ-ն ավարտում է իր երրորդ միջուկային փորձարկման պատրաստվածությունը Պանգենի հրաձգարանում՝ երկրի հյուսիսարևելյան Խամգեն-Պուկտո նահանգում: Այս մասին հաղորդում է հարավկորեական «Չոսոն իլբո» թերթը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի Հանրապետությունում իր աղբյուրներին:
Հրատարակության տվյալներով՝ միջուկային փորձարկումները կարող են տևել մոտ երկու շաբաթ:
Ավելի վաղ հետախուզական արբանյակը ԿԺԴՀ-ի հրաձգարաններում ֆիքսել էր գետնափոր թունելի կառուցում, որն անհրաժեշտ է միջուկային փորձարկման համար:
Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ դա կարող է վկայել, որ միջուկային սարքն արդեն տեղադրված է թունելի մեջ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
ԿԺԴՀ-ն ներկայում կատարել է միջուկային երկու փորձարկում՝ 2006 ու 2009թթ.: Երկու դեպքում էլ փորձարկմանը հաջորդել է հեռահար հրթիռի արձակումը:










































