Այսօր Դոնեցկի «Մետալուրգ»-ը իր երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Թուրքիայի Բելեք քաղաքում: Ուկրաինական ակումբը 4:2 հաշվով պարտության մատնեց Ռումինիայի գործող չեմպիոն «Կլուժ»-ին: Ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Մետալուրգ»-ի հայ լեգեոներներ Արտակ Դաշյանն ու Արարատ Առաքելյանը մասնակցել են հանդիպման երկրորդ խաղակեսին: Վերջինս դարձել է նաև գոլի հեղինակ: Հանդիպման 79-րդ րոպեին Արարատ Առաքելյանը դարձել է իր թիմի չորրորդ գոլի հեղինակը:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին «Մետալուրգ»-ը ընկերական խաղում 3:0 հաշվով առավելության էր հասել Երևանի «Բանանց»-ի նկատմամբ: