Սիրիայի իշխանություններն ազատ են արձակել հակակառավարական ցույցերին մասնակցած 30 քաղբանտարկյալների, որոնց «ձեռքերը թաթախված չեն արյան մեջ»: Այս մասին հաղորդում է սիրիական պետական Sana գործակալությունը:
Ընդհանուր առմամբ, 2011թ. նոյեմբերից ազատ է արձակվել զանգվածային ցույցերին մասնակցած շուրջ 4000 քաղբանտարկյալ:
Նշենք, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի հիմնական դրույթներից մեկն է:











































