Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Թունիսը կարող է կրկնվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը:


Պարոն Գասպարյան, տևական ժամանակ Հայ ազգային կոնգրեսը հանրահավաքային դադար է հայտարարել: Ըստ Ձեզ` ընդդիմությունը չի՞ կորցրել իր համակիրներից շատերին, որոնք ձգտում են արագ փոփոխությունների: Նկատի ունենանք, որ Տիգրան Կարապետյանին էլ է այսօր հաջողվում բազմամարդ հանրահավաքներ անցկացնել:


– Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք փոփոխական են իրենց քաղաքական կողմնորոշումներում: Նրանք այն մարդիկ են, որոնք հույսը դնում են իշխանություններին ընդդիմացող  ուժերի վրա և պատրաստ են գնալ այն քաղաքական ուժի հետևից, որը տվյալ պահին դեմ կարտահայտվի իշխանությանը: Հաշվի առնենք, որ օր օրի աճում է ժողովրդի դժգոհությունը` կապված սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետ: Մարդիկ չեն տեսնում իրենց վաղվա օրը և դրանից դրդված էլ կարող են շատ ավելի վճռական և անկանխատեսելի քայլերի դիմել: Համամիտ եմ, որ այսօր հասարակությունն ավելի մեծ սպասելիքներ ունի Հայ ազգային կոնգրեսից: Այդ առումով պատահական չեմ համարում, որ Տիգրան Կարապետյանն էլ կարողացավ մարդաշատ հանրահավաք անցկացնել: Չմոռանանք, որ շատերին վրդովեցրեց նաև «ԱԼՄ» հեռուստաընկերության եթերազրկումը, որն այդ մարդկանց կողմից դիտարկվում էր որպես տեղեկատվություն ստանալու միջոց:


– Հայ ազգային կոնգրեսում կան ինչպես արմատական գործողությունների կողմնակիցներ, այնպես էլ ոչ արմատական, ոչ հեղափոխական լուծումներ առաջարկողներ: Դուք ո՞ր խմբի մեջ եք մտնում:


– Խելամիտ, վճռական: Իհարկե, ՀԱԿ-ում տարբեր տեսակետներ և մոտեցումներ ունեցող անձինք են հավաքված, և նրանց տեսակետները հաշվի են առնվում: Ես կողմնակից եմ վճռական, բայց խելամտորեն հաշվարկված քայլեր անելուն:


– Օրերս, օրինակ, «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ ընտրություններով հնարավոր չէ մեր երկրում լուծել իշխանափոխության հարցը, և այդ հարցը կարող է լուծվել միայն փողոցում:


– Կարծում եմ, որ եթե իշխանությունները շարունակեն անտեսել հասարակության պահանջները, ժողովուրդը ինքը ոտքի կկանգնի իր հարցերը լուծելու համար և հաշվի չի առնի ոչ իշխանության պահանջները, ոչ էլ ընդդիմության: Այդ դեպքում կարող են մեր երկրում էլ կրկնվել Թունիսի և աֆրիկյան մյուս երկրների իրադարձությունները, և ընդդիմադիր ուժերի հորդորին չեն հետևի:


– Դուք մտավախություն չունե՞ք, որ, եթե անցկացվեն ընտրություններ, իշխանությունը կարող է վերարտադրվել նույն մեթոդներով, ինչպես վերարտադրվել է անցած ընտրություններում:

– Դա կարող է հանգեցնել պայթունավտանգ իրավիճակի: Ես չեմ կարծում, որ իշխանություններին կհաջողվի «մարսել» այդ ընտրությունների արդյունքները: Պարզապես ժողովուրդը դա չի հանդուրժի և կդիմի նույնիսկ անկանխատեսելի քայլերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում