Այսօր` Երևանի ժամանակով 22:00-ին, Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակներում Իսպանիայի գործող չեմպիոն «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում կհյուրընկալի առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալ»-ին:
«Արքայական ակումբ»-ը 34-րդ տուրից հետո վաստակել է 85 միավոր և կատալոնացիներին գերազանցում է 4 միավորով: «Ռեալ»-ի հաղթանակի դեպքում չեմպիոնական մրցավազքը կավարտվի, իսկ «Բարսա»-ի` հաջողության հասնելու պայմաններում երկրպագուներին սպասվում է առաջնության գերլարված վերջաբան:
«Էլ կլասիկո»-ից հետո թիմերը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում պետք է անցկացնեն ևս 4-ական հանդիպում: 36-րդ տուրում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունելու է «Սևիլիա»-ին, այնուհետև անցկացնելու է արտագնա 2 հանդիպում` «Ատլետիկ»-ի (20-րդ տուր) և «Գրանադա»-ի հետ, իսկ վերջին տուրում «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում ուժերն է չափելու «Մալյորկա»-ի հետ:
«Բարսելոնա»-ն 36-րդ տուրում կհյուրընկալվի «Ռայո Վալեկանո»-ին, այնուհետև «Մալագա»-ին ու «Վիլյառեալ»-ին կընդունի «Կամպ Նոու» մարզադաշտում, իսկ 38-րդ տուրում արտագնա խաղ կանցկացնի «Բետիս»-ի հետ:









































