ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը կարճատև աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Նա եղավ մարզում տեղակայված մի քանի զորամասերում, հանդիպեց մարզային ու տեղական իշխանությունների հետ, ծանոթացավ զորամասերի առօրյային: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նոր գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը երկուշաբթի նույնպես Սյունիքում էր: Ի տարբերություն Գլխավոր շտաբի պետի` նա ուղղաթիռով չժամանեց: Ե. Բիբինը հանդիպեց «Հայէլցանցեր» «Տաթև» մասնաճյուղի աշխատակիցների հետ, ծանոթացավ ոլորտում առկա խնդիրներին: Երկու այցերն էլ լրագրողներին արգելվեց լուսաբանել: Առաջինի դեպքում ասացին, որ արտառոց ոչինչ չկա, պատմական այց չէ, իսկ երկրորդ դեպքում պարզապես հույժ գաղտնի հանդիպում էր: