Hamshahrionline թերթի կայքի փոխանցմամբ՝ Իրանի Փարս նահանգի գյուղերից մեկում բնակվող պատանի ցանցահենը բանկային հաշիվներից մեծ գումարներ է գողացել:
Նշվում է, որ պատանի ցանցահենն առաջին անգամ համակարգչի հետ սկսել է գործ ունենալ 4 տարեկանում, իսկ 3 տարի առաջ սկսել է հետաքրքրվել ցանցահենային ծրագրերով: Առաջին անգամ նա կոտրել է իր ազգականի բանկային հաշվեհամարը, ինչը սկսել է տարածվել նաև այլ անձանց վրա:
Դրա շնորհիվ նա մեծ գումարներ է վաստակել՝ իրեն ապահովելով ամեն անհրաժեշտ բանով՝ Ինտերնետով պատվեր անելով: Այժմ նրա դեմ հարուցվել է քրեական գործ, իսկ գողացված գումարի մի մասը վերադարձվել է տերերին:








































