Հոկեյի ազգային լիգայի Սթենլիի Գավաթի ընթացիկ խաղարկությունում հայտնի դարձավ քառորդ եզրափակչի առաջին մասնակիցը: «Փրեդաթորս»-ը 4-րդ հաղթանակը տոնեց «Ռեդ Ուինգս»-ի դեմ դիմակայությունում և անցավ հաջորդ փուլ: Դիմակայության 3:0 հաշվից հետո երկու հաղթանակ է տոնել «Փինգուինս»-ը և մոտ է հրաշքի:
Նեշվիլ «Փրեդաթորս» – Դեթրոյթ «Ռեդ Ուինգս»՝ 2:1,
Դիմակայության հաշիվն է 4:1,
Փիթսբուրգ «Փինգուինս» – Ֆիլադելֆիա «Ֆլայերս»՝ 3:2,
Դիմակայության հաշիվն է 2:3:
Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը նախորդ խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչել Նեշվիլ «Փրեդաթորս» – Դեթրոյթ «Ռեդ Ուինգս» դիմակայության 5-րդ հանդիպումը, իսկ երեկոյի լավագույն հոկեյիստ է ճանաչվել Նեշվիլ «Փրեդաթորս»-ի հարձակվող Դևիդ Լեգուոնդը, ով հեղինակել է մեկ տափօղակ և կատարել է մեկ արդյունավետ փոխանցում: