Երեկոն նվիրվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ապրիլի 23-ին ԱՄՆ Գլենդել քաղաքում ի հարգանք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, Միացյալ Հայ Երիտասարդները կազմակերպել են մոմավառության և հսկման երեկո։ Այս երեկոն վկայում է այն փաստի մասին, որ բազմաթիվ տարիներ անց, Ամերիկահայ համայնքը շարունակում է վառ պահել մեր նախնիների հիշատակը։
Մոմավառությունը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 23-ին, երեկոյան ժամը 7-ին, Գլենդել քաղաքում, Գլենդել Սիվիկ Համերգասրահի ավտոկայանի տեղանքում, որը գտնվում է 1401 Հյուսիսային Վերդուգո հասցեում։ Բազմաթիվ հյուր խոսնակներ են սպասվում ներկա գտնվել այդ երեկոյի ընթացքում, այդ թվում նաև Գլենդել քաղաքի հայտնի քաղաքական գործիչներ։
Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը։ Համայն մարդկության պատմության ամենամութ իրադարձություններից մեկի ընթացքում, Օսմանյան Կայսրությունում ապրող 1.5 միլիոն անմեղ Հայ տղամարդիկ, կանայք, և երեխաներ դաժանաբար կոտորվեցին, բռնաբարվեցին, և ոչնչացվեցին։ Ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը ստիպված եղավ նոր կյանք սկսել հայրենիքից հեռու՝ աշխարհի մի շարք երկրներոմ, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հայոց ցեղասպանության օրվա նախօրյակին, Ամերիկահայ համայնքը կհավաքվի հարգելու իր՝ կոտորածի ենթարկված նախնիների հիշատակը, անցկացնելով մոմավառություն և հսկում։
Միացյալ Հայ Երիտասարդներ կազմակերպության նախագահ Արութին Հարթունյանը նշում է։-«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, մեր գիտակցության մեջ, և ամենակարևորը կունենա իր անդրադարձը մեր իսկ նախաձեռնած գործողություններում։ Մեր պայքարը կշարունակվի»։ Միացյալ Հայ Երիտասարդները պահանջում են Հայոց ցեղասպանության ճանաչում և՛ ԱՄՆ-ի և՛ Թուրքիայի կառավարութունների կողմից։ Այն ձգտում է դեպի արդարության հաստատման հանուն նախկինում և ներկայում կատարվող ցեղասպանությունների։Մ.Հ.Ե-ը միանգամայն անկուսակցական, անկրոնական և անշահութաբեր երիտասարդական կազմակերպություն է։ Կազմակերպության նպատակն է Հայ երիտասարդության մեջ ակտիվության խրախուսումը, քարոզելով արդարություն և մարդու իրավունքների պաշտպանում։ Այն նաև հաստատում է գիտելիքի և կրթության ուժն ու կարևորությունը։ Մ.Հ.Ե.-ի առաքելությունն է՝ ծառայել միասնական բարրօրությանը և նպաստել ցեղասպանությունների վերացմանը ողջ աշխարհում։
Մ.Հ.Ե.-ը միանգամայն անկուսակցական և անշահութաբեր երիտասարդական կազմակերպություն է։ Կազմակերպության նպատակն է հայ երիտասարդության մէջ ակտիվության խրախուսումը, քարոզելով արդարություն և մարդու իրավունքների պաշտպանում։ Այն նաև հաստատում է գիտելիքի և կրթության ուժն ու կարևորությունը։ Միացյալ Հայ Երիտասարդներ կազմակերպության առաքելությունն է՝ ծառայել համայն բարրօրությանը և նպաստել ցեղասպանությունների վերացմանը ամբողջ աշխարհում։











































