ՖԻՖԱ-ի մասնագետները եւ ֆրանսիական հանրահայտ France Football-ը երեքշաբթի օրը հրապարակել են «Ոսկե գնդակի» հավաքնորդների 23 -հոգանոց ցուցակը: Վերջնական որոշում կկայացնեն ազգային հավաքականների գլխավոր մարզիչները եւ թիմի ավագները, ինչպես նաեւ ընտրությանը կմասնակցեն France Football-ի կողմից ընտրված միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Անցյալ տարի այս մրցանակին է արժանացել Բարսելոնի եւ արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին: Հիշեցնենք, որ այս մրցանակը ստանում են այն ֆուտբոլիստները, որոնք իրենց ազգային հավաքականների կամ ակումբների հետ հասնում են նշանակալի արդյունքների: Այս դեպքում լավ հնարավորություններ ունեն աշխարհի չեմպիոն Իսպանիայի եւ չեմպիոնների լիգայի գավաթակիր Ինտերի ֆուտբոլիստները:
Իսպանիան՝ որպես աշխարհի չեմպիոն, ունի ամենաշատ ներկայացուցիչները` Խավի Ալոնսո, Իկեր Կասիլյաս, Սեսկ Ֆաբրեգաս, Անդրես Ինիեստա, Կառլես Պույոլ, Դավիթ Վիլյան եւ Չավին: Բացի իսպանացիներից՝ ցուցակում ընդգծվեցին նաեը Դանիել Ալվեսը, Կրիշտիանու Ռոնալդուն, Դիդյե Դրոգբան, Սամուել Էտոոն, Դիեգո Ֆոռլանը, Ասամոա Գյանը, Ժուլիո Սեզարը, Միրոսլավ Կլոզեն, Ֆիլիպ Լամը, Մայկոնը, Թոմաս Մյուլերը, Մեսութ Օզիլը , Արյեն Ռոբենը, Բաստիան Շվայնշտայնգերը, Ուեսլի Սնեյդերը եւ անցած տարվա մրցանակակիր Լիոնել Մեսին:
2011թ. հունրվարի 10-ին Ցյուրիխում կհայտարարվի «Ոսկե գնդակ»-ի մրցանակակրի անունը: