«ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ թեև ՀՀԿ-ն խոստացել Էր Երևանի թիվ 11 ընտրատարածքում սատարել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետագայում նրանք հրաժարվել են այդ մտքից:
«Մեզ հետ զրույցում ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը հերքեց այս լուրերը: Մեր հարցին՝ ինչպես են ՕԵԿ-ում վերաբերում այն հանգամանքին, որ Շենգավիթում Ս. Սարգսյանը կոչ Է արել քվեարկել նախկին ՕԵԿ-ական, հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր, այժմ՝ ԲՀԿ կողմից առաջադրված Գրիգորի Մարգարյանի օգտին, Ամիրյանը նշեց. «Արտառոց ոչինչ չկա, երբ նախագահը սատարում Է կոալիցիոն գործընկերներին»:











































