Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Արթուր Սաքունց. Թոմաս Համարբերգը ոչ թե միջամտում, այլ աջակցում է բանակին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստան կատարած այցի ընթացքում խորը մտահոգություն հայտնեց բանակում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ: «Առաջին լրատվական»-ը իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեց, թե եվրոպական կառույցներում հայկական բանակում տիրող վիճակի մասին մտահոգությունները բարձրաձայնելն արդյոք չի՞ առնչվում մեր ներքին խնդիրներին և անվտանգությանը: «Թոմաս Համարբերգը, արձագանքելով բանակում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման փաստերին, չի միջամտում բանակի ներքին գործերին` ուղղորդելով, թե Հայաստանի զինված ուժերն ինչ գործողություններ կատարեն կամ պատերազմից առաջ ինչ զենք օգտագործեն, ինչպիսի օրենքներ ընդունեն: Նա չի զբաղվում բանակի կառավարման կամ զորքերի` ըստ նշանակության օգտագործման հարցերով: Համարբերգի և եվրոպական կառույցների մտահոգությունն արտահայտվում է մարդու իրավունքների խախտումները հայտնաբերելով: Եվ կապ չունի` մարդու իրավունքները խախտվո՞ւմ են կալանավայրերում, ոստիկանությունում, ծերանոցներում, թե՞ բանակում: Իսկ բռնությունները, խոշտանգումները, մարդու արժանապատվությունը նվաստացնող երևույթները տեղի են ունենում հիմնականում բանակում, քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության բաժանմունքներում»,- ասաց Արթուր Սաքունցը: Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թոմաս Համարբերգը խոսել է քաղաքացիական վերահսկողության մասին, անդրադարձել արդար դատաքննություն անցկացնելու անհրաժեշտությանը: «Կարծում եմ, որ Համարբերգի նկատառումները ունեն աջակցելու և ոչ թե միջամտելու իմաստ»,- նշեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում