Հետախուզման մեջ գտնվող երկու հարյուր քառասունութ մարդ այսօր Սիրիայում հանձնվել է իրավապահ մարմիններին: Համաձայն սիրիական САНА տեղեկատվական գործակալության՝ գրոհայիններն իրավապահ մարմիններին հանձնվել են Դամասկոսից 200 կմ հյուսիս գտնվող Համա քաղաքում: Նրանք խոստացել են հետագայում ևս չմասնակցել զինված պայքարին:
Նշվում է, որ դա զինված ապստամբության անդամների իրավապահ մարմիններին հանձնվելու առաջին դեպքը չէ՝ ապրիլի 12-ին ուժի մեջ մտած ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագրից հետո:
Միաժամանակ ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ-ն ապրիլի 23-ին մի շարք նոր պատժամիջոցներ կկիրառի Սիրիայի դեմ:
Նոր պատժամիջոցները կսահմանվեն, քանի որ սիրիական իշխանությունները շարունակում են մերժել Քոֆի Անանի խաղաղ կարգավորման նախաձեռնությունը, մասնավորապես՝ Սիրիայում այդպես էլ չդադարեցին ռազմական գործողությունները։ Չնայած որ մարտի 12-ին իշխանությունները հայտարարել էին զենքերը վայր դնելու մասին, Սիրիայից մինչ օրս լուրեր են ստացվում բախումների և զոհերի մասին:










































