Եմենի ՆԳՆ–ն այսօր զգուշացրել է «Ալ-Կաիդա»–ի կողմից նախապատրաստվող վեց ահաբեկչությունների մասին` մահապարտների մասնակցությամբ: Ինչպես հայտնում է Элаф ինտերնետային կայքը, ՆԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ ահաբեկչական կազմակերպության գրոհայինները նախապատրաստել են մահապարտների կողմից կառավարվող վեց ականապատ ավտոմեքենա: Նրանք, նախարարության տվյալներով, պետք է պայթյուններ իրականացնեն երկրի հարավային Շեբվա շրջանում` գազի արտադրության օբյեկտներում:
Սրա առնչությամբ Եմենի իշխանություններն անվտանգության ուժերին կոչ են արել «միջոցներ ձեռնարկել և ուժեղացնել գազի արտադրության օբյեկտների պաշտպանությունը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եմենում կառավարական զորքերի և «Ալ-Կաիդա»–ի ահաբեկիչների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ ոչնչացվել էր 19 գրոհային:










































