Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում

Պակիստանում էլեկտրահարությամբ սպանել են պակիստանցի աղջկան, որը սիրահարվել է` առանց հոր թույլտվության

Պակիստանյան հեռուստաալիքները, հղում կատարելով ոստիկանության իրենց աղբյուրներին, հայտնում են, որ պակիստանցի մի աղջկա ծնողները հոսանքահարել և սպանել են նրան այն բանի հանար, որ աղջիկն առանց իրենց համաձայնության ցանկանում էր ամուսնանալ:
Ըստ ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունների` 17-ամյա աղջիկը` Սայմա Բիբին, սպանվել է Պակիստանի արևելքում գտնվող Բհավալփուր շրջանում` այն բանից հետո, երբ տեղական փանչայատը (գյուղական խորհուրդ) նրան մեղավոր է ճանաչել «ընտանիքի պատիվը գետնով տալու համար»: Աղջկա «մեղքը» սոսկ այն էր, որ նա սիրել է և ցանկացել ամուսնանալ «ոչ հարմար» (ընտանիքի ավագների կարծիքով) տղամարդու հետ` դեմ գնալով ընտանիքի կարծիքին:
«Մենք նրա մարմնի վրա հայտնաբերել ենք բռնության հետքեր, ինչպես նաև այրվածքներ վզի, մեջքի և ձեռքերի հատվածում, որը վկայում է, որ նրան, ամենայն հավանականությամբ, սպանել են հոսանքով»,- DoonNews-ը մեջբերում է տեղի ոստիկանության սպա Զահուրա Ռաբանիի խոսքերը:
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, երկրի վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանին ոստիկանությունից պահանջել է անցկացնել մանրամասն քննություն և պատժել մեղավորներին: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է աղջկա հորն ու հորեղբորը:
Սայմա Բիբիի սպանությունը կատարվել է «քարո-քարի» ավանդույթի համաձայն, որը նշանակում է «սպանություն պատվի համար»: Ըստ այդմ` աղջկա ծնողներն իրենց իրավունք են վերապահում սպանել նրան, եթե նա, ըստ իրենց, վարկաբեկել է ընտանիքը:
Իրավապաշտպանների և Պակիստանում կանանց և երեխաների օգնության առաջին թեժ գծի` «Մադադգար» (ուրդուից թարգմանաբար նշանակում է «Օգնական»), տեղեկություններով, անցյալ տարի 450 կին դարձել է «քարո-քարիի» զոհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում