Այս տարի Հաայստանը չի մասնակցի Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովին: «Իմ ունեցած տեղեկություններով, ՀՀ-ից պաշտոնյաներ չեն մասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին»,- այսօր ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նշենք, որ Հայաստանը Դավոսի տնտեսական համաժողովին վերջին անգամ մասնակցել է 2009թ.-ին` ՀՀ նախագահի մակարդակով: Այդ տարի համաժողովին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վրաստանը ինչպես 2009-ին, այնպես էլ 2010-ին պաշտոնապես չի մասնակցել Դավոսի տնտեսական համաժողովին: 2010-ին, փաստորեն, տարածաշրջանի երեք երկրներից միայն Ադրբեջանն է մասնակցել այս համաժողովին: