The Daily Mirror հանդեսը փոխանցում է, որ Բասկետբոլի ազգային լիգայի Մայամի «Հիթ» ակումբի հարձակվող Լեբորն Ջեյմսը, ով նաև անգլիական «Լիվերպուլ»-ի բաժնետոմսերի մի մասի սեփականատերն է, որոշում է կայացրել մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը խաղերին մասնակցել խաղակոշիկներով, որոնց վրա «Լիվերպուլ»-ը հիշեցնող լոգոտիպ կլինի:
«Կարմիրներ»-ի երկրպագուները դժգոհ են մնացել բասկետբոլիստի նման որոշումից: Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ խաղակոշիկների վրա փակցված այդ լոգոտիպը նկարված է բազմապիսի սխալներով: Խաղակոշիկների միակ լավ կողմը, որ կատարվել է պատրաստման ժամանակ՝ «Լիվորպուլ»-ի գույները (կարմիր, կանաչ) հիշեցնող տեղն է:
Խաղակոշիկի կողային մասում պատկերված են ակումբի 18 չեմպիոնական գավաթները, սակայն այդ գավաթները պատկերված են 1992 թվականի Պրեմիեր Լիգայի գավաթի կրկնօրինակով, որը «կարմիրներ»-ը երբեք չեն ստացել: