Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Դոմոդեդովոյում տեղի է ունեցել ահաբեկչություն. տուժածների մեջ նշվում է երեք հայի անուն (թարմացվում է – ֆոտո)

23:46 Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ Քննչական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, Դոմոդեդովո օդանավակայանի պայթյունի ժամանակ զոհվել է Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացի:
«Մեծ Բրիտանիայի առնվազն երկու քաղաքացի է եղել պայթյունի էպիկենտրոնում»,- ասել է Մարկինը: Այս մասին հաղորդում է РИА-Новости գործակալությունը: Մարկինը նաև հայտնել է, որ պայթուցիկ սարքի ուժգնությունը կազմել է 2-5 կգ տրոտիլ: Այսպիսով, ռուս իրավապահները պաշտոնապես հայտարարեցին, որ Դոմոդեդովոյում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն:
Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, բացի զոհված երկու բրիտանացիներից, տուժածների մեջ կան Ֆրանսիայի, Սլովակիայի և Իտալիայի քաղաքացիներ:

23:30 ԱԻՆ-ը հայտնում է, որ Մոսկվայի թիվ 13 հիվանդանոցում հոսպիտալիզացվել է Գուրյան Վարդանի Խաչատուրովը (ծնված 1946թ.), ինչպես նաև Յուրի Ալբերտի Վարդանյանը (ծնված 1953թ,)` թիվ 71 հիվանդանոցում:

22:30 Ինչպես հայտնում է РИА-Новости կայքը, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների մեջ այս պահին հայտնի է մեկ հայի անուն: Դա 1969թ. ծնված Կարեն Միխայիլի Գալստյանն է, որը բնակվում է մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանում: Տուժածը գտնվում է Մոսկվայի թիվ 64 հիվանդանոցում:

20:37 Вести հեռուստաալիքի փոխանցմամբ, զոհվածների թիվը հասել է 35-ի, ևս 46 մարդ գտնվում են ծանր վիճակում:

20:17 Ինտենետում հայտնվել է առաջին տեսանյութը դեպքի վայրից. http://www.youtube.com/watch?v=BdA9rk_pXQk&sns=tw

20:10 РИА-Новости գործակալությունը հայտնում է, որ վիրավորների թիվն անցել է 150-ից: Հայտնի է նաև, որ 35-ը գտնվում են ծանր վիճակում:

20:04 Եթե Դուք տվյալ պահին ծանոթներ եք ունեցել Դոմոդեդովո օդանավակայանում կամ ցանկանում եք այլ տեղեկություն իմանալ տուժածների մասին, կարող եք զանգել +7495 3636101, +7495 6444066

19:50 Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հետաձգել է իր այցը շվեյցարական Դավոս քաղաք, ուր պետք է մասնակցեր ամենամյա տնտեսական համաժողովին:

19:46 Interafax գործակալությունը հայտնում է, որ ըստ իրավապահների` պայթյունն իրականացրած անձը հավանաբար Կովկասից է, ինչի մասին են վկայում ականատեսների վկայությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարգադրել է ուժեղացնել վերահսկողությունը տրանսպորտային հանգույցներում: Այս պահին հատուկ ռեժիմով են գործում ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մյուս օդանավակայանները:

19.05 Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Երևանից Դոմոդեդովո օդանավակայան պայթյունի ժամին չվերթներ չեն եղել: Հերթական օդանավը Դոմոդեդովոյում պետք է վայրէջք կատարի Երևանի ժամանակով

20:50: պայթյունի պահին օդանավեր էին ժամանել Լոնդոնից, Բրյուսելից, Բաքվից, Դուշանբեից: Ժամանման սրահը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, սովորականից շատ մարդ է եղել, քանի որ այդ ժամն ամենածանրաբեռնվածներից է: Հայտնի է նաև, որ երկու պայթյուն է եղել, հանավաբար սա ահաբեկչություն է, և երկու մահապարտ ահաբեկիչ գործի են դրել 2 պայթուցիկ:

18:49 РИА-Новости գործակալությունը քիչ առաջ հայտնեց 31 զոհի, 130 վիրավորի մասին: Այս տեղեկությունը գործակալությունը ստացել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունից:

18:36 ITAR-TASS գործակալությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի: Բլոգները հայտնում են 70 զոհի մասին, սակայն այս տեղեկությունները ճշտված չեն: Դոմոդեդովո ուղևորվող բոլոր օդանավերը վայրէջք են կատարում Մոսկվայի Շերեմետևո և Վնուկովո օդանավակայաններում:

18:27 Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում տեղի է ունեցել հզոր պայթյուն: Պաշտոնապես չի հայտնվում զոհերի և վիրավորների մասին: Սակայն RBC-ն հայտնում է, որ կան զոհեր, իսկ վիրավորներին արդեն տեղափոխում են հիվանդանոցներ: Эхо Москвы ռադիոկայանը հայտնում է, որ կա առնվազն 10 զոհ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: РИА-Новости լրատվական գործակալությունը հայտնում է, որ զոհերին դուրս են բերում բեռների հանձման բաժնից: Այս պահին պարզ չէ պայթյունի պատճառը: Իշխանությունները չեն հայտնում նաև` սա ահաբեկչական գործողությա՞ն արդյունք է, թե՞ տեխնածին աղետ: «Առաջին լրատվական»-ը հետևում է դեպքերի զարգացմանը: Թարմ նորություն հայտնվելուն պես տեղյակ կպահենք դրանց մասին:




 


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում