Տրապիզոնում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ) դարձել էր կողմնակալ մրցավարության զոհ, և մեր պատվիրակությունը բողոքարկել է արձանագրված արդյունքները: Մրցավարական անձնակազմն իր որոշումը չի փոխել:
ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկացմամբ` անհաջողության են մատնվել նաև Արա Պուլուզյանը (64 կգ) և Հրայր Մաթևոսյանը (69 կգ): Նրանք զիջեցին համապատասխանաբար ռուս Արտյոմ Զայցևին և Գերմանիան ներկայացնող Պատրիկ Վոյչիցկուն:
Տրապիզոնից գլխիկոր տուն կվերադառնա Հայաստանի պատվիրակությունը: Իսկ Լոնդոնի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնի միայն էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանը (75 կգ):