Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Լիբանանի նախկին վարչապետ Միքաթին «բարեխառն» թեկնածու է

Լիբանանում քայլեր են ձեռնարկվում նոր կառավարություն ձևավորելու ուղղությամբ: Այսօր արդեն վարչապետի երկու թեկնածու կա` ներկայիս վարչապետ Սաադ Հարիրին և նախկին վարչապետ Նաջին Միքաթին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում լիբանանահայ բանաստեղծ-հրապարակախոս Սագո Արեանը նշեց, որ մինչ Միքաթիի առաջադրվելը` Լիբանանի ընդդիմությունն առաջադրել է նախկին վարչապետ Օմար Կարամեի թեկնածությունը, սակայն նրա շանսերը շատ փոքր էին, քանզի ընդդիմություն- իշխանություն քվեների տարբերությամբ ընդդիմության թեկնածուն կտապալվեր: Արեանի խոսքերով, Նաջին Միքաթին ավելի չեզոք, «բարեխառն» թեկնածու է. «Նա ընդունելի թեկնածու է նաև «Մարտի 14» դաշինքի համար: Բայց վիճակը շատ ծանր է, քանզի ոչ ոք չգիտի, թե ով է լինելու վարչապետ, իսկ եթե անգամ Միքաթին դառնա վարչապետ, ապա չի ընդունվի սուննի համայնքի մեծամասնության կողմից, ինչն էլ կհանգեցնի երկրում տագնապի առաջացման»:
Արեանը բացառեց քաղաքացիական պատերազմի հավանականությունը և ավելի վտանգավոր համարեց այն հանգամանքը, որ երբ հրապարակվի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի գործով միջազգային դատարանի դատավճիռը, այն սեպ կխրի «Հիզբոլլահի» և Լիբանանի ժողովրդի միջև. «Զինված պայքարի հնարավորությունը բացառվում է, որովհետև երկրի ներսում բանակը շատ ուժեղ է, իսկ «Հիզբոլլահը» միակ զինված ուժն է, որի կողմից որևէ զինված գործողություն կգնահատվի որպես ոչ հայրենասեր ուժի արած քայլ»:
Լիբանանի կառավարական ճգնաժամով միջազգային հանրության չափազանց հետաքրքրվածությունը, ըստ Սագո Արեանի, պատահական չէ. «Միջազգային ուժերը, հատկապես ԱՄՆ-ն, ուզում են, որ «Հիզբոլլահը» զինաթափվի, այդ գաղափարին աջակցում են նաև Ֆրանսիան և Կիպրոսը, ինչպես նաև Սաուդյան Արաբիան, որի դերակատարությունն ավելի թույլ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում