Tuesday, 09 06 2026
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Նորվեգիայի Ուտոյա կղզու աղետի մասին պատմող գիրքը հետ է կանչվել վաճառքից

Նորվեգական «Կապելեն Դամ» հրատարակչությունը Ուտոյա կղզու սպանվածների հարազատների բողոքների պատճառով վաճառքից հետ է կանչել «Սիրտն ընդդեմ քարի» գիրքը, որի հեղինակը կղզում նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի ահաբեկչությունից փրկվածներից մեկն է` Ադրիան Պրակոնը: Գիրքը լույս է տեսել Բրեյվիկի դեմ դատական գործընթացից առաջ: Այս մասին, ըստ RIA Novosti գործակալության, հայտնել է հրատարակչության ներկայացուցիչը:
22-ամյա Ադրիան Պրակոն կարողացել է ողջ մնալ 2011թ. հուլիսի 22-ին Ուտոյա կղզու ահաբեկչությունից հետո, որտեղ Բրեյվիկը սպանել էր 69 երիտասարդի: Նրա դրամատիկ պատմությունը լրատվամիջոցները բազմիցս ներկայացրել են. ողջ մնալու համար երիտասարդը ստիպված է եղել մահացած ձևանալ:

Ահաբեկիչը նրա վրա կրակել էր ևս մեկ անգամ, երբ տղան իր ընկերների կողքին պատկած է եղել գետնին, սակայն վրիպել է` դիպչելով նրա ուսին:

Գիրքը Ադրիանը գրել էր նորվեգացի լրագրող Էրիկ Մյոլլեր Սուլհեյմի հետ: Գրքում հավաքված են ողբերգության ականատեսների պատմությունները:

Գրքի կերպարների թվում է եղել 15-ամյա մի տղա` Էյվինդ անունով, որը սպանվել է ծնողների հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո: Տղայի ազգականները թույլ չէին տվել Պրակոնին օգտագործել հեռախոսազրույցից հատվածներ:
«Տղայի ազգականների ցանկության համաձայն`մենք հետ ենք կանչում գիրքը` շուրջ 1.5 հազար օրինակ»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է հրատարակչության ներկայացուցիչ Իդա Բրենսթենը:

Էյվինդի անունը գրքում հանդիպում է ավելի քան 20 անգամ, ու հեղինակը ներկայում պետք է նրա անունը հեռացնի գրքից, իսկ հրատարակիչները` այն նորից հրատարակեն:

Հիշեցնենք, որ 77 մարդու սպանության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկի դատավարությունը սկսվել է այս երկուշաբթի: 2011թ. հուլիսի 22-ին նա ահաբեկչություն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, որից հետո կրակ էր բացել Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում