Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կարիերաս ավարտելու ցանկություն չունեմ

«Առաջին լրատվականին» բացառիկ հարցազրույց է տվել աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը:


– Վերջին մարտից հետո հայտարարվեց, որ մրցավարությունն անարդար էր: Իմացանք նաև, որ բողոքարկվել է Մարեսի հետ մարտի արդյունքը: Ի՞նչ փուլում է այժմ այդ գործը:


– Այո, այդ մարտում մրցավարները մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեցին: Ինչ վերաբերում է բողոքարկելուն, դա իմ թիմի գործն է, նրանք, ինչպես և բոլորը, նկատել էին, որ Մարեսը անթույլատրելի հարվածներ է հասցնում, բայց այն, որ նա հատուկ պարապել է այդ հարվածների համար, պարզ դարձավ վերջերս: Մենք տեսանյութ ունենք, որում հստակ երևում է այդ ամենը: Տեսանյութը նույնպես կցված է գործին, և հիմա սպասում ենք վերջնական պատասխանին, բայց ինձ համար կարևոր չէ, թե ինչ որոշում կկայացնեն, կարևորը, որ նրան կստիպեն ռևանշս ընդունել:


– Հայտնի՞ է արդեն հաջորդ մենամարտիդ ժամանակը:


– Հաջորդ մենամարտս կկայանա ապրիլի 24-ին ԱՄՆ-ում: Ինձ համար կրկնակի պարտավորեցնող է հենց այդ օրը ռինգ դուրս գալը: Անմիջապես Ավստրալիա վերդառնալուց հետո կսկսեմ պատրաստվել այդ մարտին:


– Ի՞նչ առիթով ես Հայաստանում:


– Կարոտել եմ հայրենիքս: Ընկերներիս վաղուց չէի տեսել, եկել եմ` նրանց հետ հանդիպեմ:


– Մենա՞կ ես եկել, թե՞ ընտանիքիդ հետ:


– Մենակ. կարճ ժամանակով եմ եկել: Ընտանիքս Ավստրալիայում է: Տղաս դեռ փոքր է, և չգիտեմ` ինչպես կտաներ այդքան երկար թռիչքները:


– Ի՞նչ լեզվով է խոսում տղադ. դու հայերեն ես խոսում, կինդ` ռուսերեն, իսկ նա Ավստրալիայում է ծնվել և անընդհատ անգլերեն հաղորդումներ է դիտում:


– Երեք լեզուն էլ գիտի: Ես հայերեն եմ խոսում նրա հետ, մայրը` ռուսերեն, ինքը երկուսիս էլ հասկանում է, բայց անգլերեն է պատասխանում:


– Վանաձոր գնացե՞լ ես:


– Դեռ ոչ, բայց անպայման գնալու եմ:


– Ի՞նչ կասես Վանաձորի բռնցքամարտի դպրոցի մասին:


– Վանաձորի դպրոցը մարզիչս է հիմնել: Դպրոց մտնելիս տպավորություն է ստեղծվում, որ այն իմն է. ամենուր փակցված են իմ նկարները, բայց ես ընդամենը օգնում եմ նրանց` գույքով և մարզահագուստով: Գիտեմ, որ արդեն հարյուրից ավելի երեխաներ են պարապում այնտեղ, բայց ամեն ինչ անում ենք, որ նրանց թիվն ավելանա:


– Պատրաստվո՞ւմ ես ներդրումներ անել Հայաստանում:


– Այո, արդեն մտածում եմ ինչ-որ գործ ձեռնարկելու մասին, քանի որ ցանկանում եմ ավելի հաճախ գալ Հայաստան: Ուզում եմ այնպես անել, որ տարվա կեսը Հայաստանում լինեմ, կեսը` Ավստրալիայում: Շուտով կսկսեմ մարզումներիս մի մասն էլ այստեղ անցկացնել:


– Հուսով եմ` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերադ ավարտելու ցանկություն չունես:


– Ո՛չ: Միանշանակ ո՛չ: Վերջին մարտի ժամանակ մրցակիցս 10 տարով երիտասարդ էր ինձնից, բայց բոլորդ տեսաք, որ ես նրան արագությամբ չզիջեցի և անցկացրած 12 ռաունդներում նրանից շատ շարժվեցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում