Իսրայելական MIGnews գործակալությունը, վկայակոչելով արևմտյան դիվանագետներին, տեղեկացնում է, որ Սիրիան վաճառում է ոսկու պետական պաշարները:
Ըստ այդ տեղեկության՝ «Սիրիան ոսկին վաճառում է թափոնի գնով»:
Դուբայում երկու արաբ առևտրականներ վստահեցնում են, որ Սիրիայի կառվարաությունը ոսկի է առաջարկում շուկայականից 15% ցածր գնով:
ԱՄԷ առևտրականների տվյալներով՝ Սիրիան ոսկին վաճառում է ոչ մեծ խմբաքանակներով՝ 20-30 կգ-ով, որպեսզի գործարքների վրա ուշադրություն չհրավիրի և գումարն անմիջապես ստանա:
World Gold Council-ի տվյալներով՝ 2012 թ. փետրվարի դրությամբ Սիրիայի ոսկու պաշարները կազմում էին 25.8 տոննա: Ներկա շուկայական գնով՝ դրա արժեքը կազմում է մոտ 1.36 մլրդ դոլար:











































