L’equipe հանդեսը հաղորդում է, որ Իտալիայի հակադոպինգային խորհուրդը որոշում է կայացրել հեծանվորդ Ռիկարդո Ռիկոյին որակազրկել 12 տարի ժամկետով:
Մարզիկը մեղադրվել է արյան լվացման մեջ, իսկ նախկինում նույն հիմքով նրան մեղադրել էր Ազգային օլիմպիկան կոմիտեն:
Նախորդ տարվա փետրվարին արյան լվացումը քիչ էր մնում դառնար 27-ամյա մարզիկի մահվան պատճառ, որից հետո նա հայտնվեց հիվանդանոցում, որտեղ նա իր բժշկին հայնտել է այդ մասին, իսկ բժիշկն իր հերթին այդ մասին հայտնել է իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ 2008 թվականին հեծանվորդը արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար որակազրկվել էր 20 ամսով: