«Եվրամիությանն անհանգստացնում են հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները. յուրաքանչյուր նոր միջադեպը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել հակամարտության լուծման համար», հայտարարել է Բաքվում գտնվող ԵՄ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Trend-ի փոխանցմամբ, Սեմնեբին շեշտել է, որ մինչ հակամարտության լիարժեք կարգավորումն անհրաժեշտ է ամրապնդել հրադադարի ռեժիմը: