Չնայած ձմեռը դեռ չի ավարտվել, սակայն այս տարի անձյուն ձմեռ է, ինչը նշանակում է, որ հողը համապատասխան սնուցում չի ստանում։ «Ձյան առկայությունը պաշար է, որպեսզի հետագայում բերքը աճի։ Սակայն սա դեռ վերջնական պատկերը չէ, քանի որ եղանակը կարող է առաջիկայում անակնկալներ մատուցել։ Բայց եթե, Աստված չանի, եղանակը ձյունառատ չլինի, ջրային տնտեսություններին պետք է խնդրենք, որ այս տարի ոռոգման ջուրը շուտ բաց թողնեն, որպեսզի բերքի մեծ քանակությամբ կորուստ չունենանք։ Խոսքս բոլոր ոլորտների մասին է»,- մեր խնդրանքով անդրադառնալով սպասվելիք բերքատվությանը՝ ասաց գյուղնախարարության բուսաբուծության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը։