Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Մոսկվայում կբացվի հայկական դպրոց

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների համար բացառիկ դասախոսությամբ հանդես է եկել ռուսաստանաբնակ հայ մտավորական, բարերար, «AVA Group of Companies Oil & Gas Projects»-ի նախագահ Վլադիմիր Հարությունյանը: Նա բազմաթիվ բարեգործական ձեռնարկներ է ունեցել հայրենիքում, և հենց նրա միջոցներով է վերանորոգվել Ծաղկաձորի Կեչառիսի միջնադարյան վանական համալիրը:

Վլադիմիր Հարությունյանը Երևան է եկել հատուկ Մանկավարժական համալսարանի հրավերով և ուսանողներին ներկայացրեց «Ռուսաստանը երեկ, այսօր, վաղը» թեմայով դասախոսություն:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ողջունելով ներկաներին, կենսագրական մանրամասներ ներկայացրեց հյուրի մասին և ընդգծեց, որ մեծ պատիվ է համարում նրա ներկայությունը Մանկավարժականում: «Ի դեմս նրա` մենք ունենք ամենատարբեր ասպարեզներում բացառիկ գիտելիքներ ունեցող, բազմաթիվ գեղարվեստական երկերի հեղինակ և մեծ բարերար հայրենակից»,- ասաց ռեկտորը:

Այնուհետև Ռուբեն Միրզախանյանը, համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, Վլադիմիր Հարությունյանին շնորհեց ՀՊՄՀ պատվավոր դոկտորի կոչում:

Վլադիմիր Հարությունյանը բավականին մանրամասն ներկայացրեց ՌԴ-ի պատմությունը, նշելով, որ առանց անցյալի պատմության դժվար է դիմակայել և հասկանալ այսօրվա բարդ մարտահրավերները: «Ներկան նաև անցյալի պատմության արժեքների պահպանումն է»,-ասաց բանախոսն ու ներկայացրեց 300 տարվա պատմություն ունեցող Ռոմանովների դինաստիան, խոսեց նաև մինչ նրանց հաստատումը Իվան Ահեղի, Բորիս Գոդունովի, Դմիտրի 1-ին և մյուս կայսրերի ծավալած գործունեության մասին, և հատկապես շեշտադրեց Պետրոս Առաջինին: Խոսելով վերջինիս գործունեության մասին, Վլադիմիր Հարությունյանն ընդգծեց, որ մինչ այդ Ռուսաստանը մեկուսացած էր աշխարհից, և Պետրոս Առաջինի շնորհիվ բացվեց պատուհան դեպի աշխարհ. նա «հեղափոխություն» կատարեց բոլոր ոլորտներում:

Վլադիմիր Հարությունյանն այնուհետև անդրադարձավ խորհրդային իշխանության և վերակառուցման տարիներին: Իսկ Ռուսաստանի ապագայի մասին խոսելիս` ընդգծեց, որ անհրաժեշտ է ստեղծել ղեկավարման ժամանակակից համակարգ, ազատ և արդար հասարակություն, որտեղ կլինեն հավասար իրավունքներ և հնարավորություններ բոլորի համար: Դրան հասնելու ճանապարհը, ըստ բանախոսի` երկար է ու դժվար:

Վլադիմիր Հարությունյանը ընդգծել է, որ այսօրվա կարևորագույն խնդիրը կիրթ հասարակություն ունենալն է, իսկ դրան հասնելու լավագույն տարբերակը` սոցիալիստական համակարգին վերադարձը, որը կապահովի անվճար ուսուցման իրավունք մանկապարտեզից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն: Այս ամենի առկայության դեպքում ոչ ոք չի ցանկանա լքել հայրենիքն ու հեռանալ:

Վերջում Վլադիմիր Հարությունյան անդրադարձել է նաև Մանկավարժական համալսարանի հետ համագործակցության հեռանկարներին, նշելով, որ ծրագիր է մշակվում, ըստ որի Մոսկվայում կբացվի դպրոց, որտեղ առաջին 4 դասարաններում աշակերտները կսովորեն մայրենին` հայոց լեզու, իսկ արդեն բարձր դասարաններում հայ ժողովրդի պատմություն ու հայոց եկեղեցու պատմություն` հայերենով: Դպրոցին համապատասխան մասնագետներով և մասնագիտական գրականությամբ կապահովի մանկավարժական համալսարանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում