Tuesday, 09 06 2026
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv

Մամուլն իրականացնում է քարոզչական, ոչ թե տեղեկատվական գործառույթ. Արմեն Մինասյան

Մարտի 12-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի երկու ընտրական գործընթացներին» ծրագրի շրջանակներում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացրել է տպագիր մամուլի մոնիթորինգ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյանը տեղեկացրեց, որ նշված ժամանակահատվածում հետազոտվել են Հայաստանում հրատարակվող 16 անուն թերթերի մոտ 2500 հոդվածներ, որոնք առնչվել են 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին:

Հետազոտությունների արդյունքում առանձնացվել են տպագիր լրատվամիջոցների կողմից խորհրդարանական ընտրությունների լուսաբանման օրինաչափություններն ու առանձնահատկությունները:

Ըստ բանախոս Արմեն Մինասյանի` ներկայացված հաշվետվության համաձայն` հայաստանյան տպագիր մամուլը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ընտրական գործընթացի նկատմամբ:

«Այդուհանդերձ, շատ դեպքերում մամուլում արձանագրվել են անհավասարակշիռ, իրադարձությունների սուբյեկտիվ և ընտրանքային լուսաբանման դեպքեր: Դրանք դրսևորվում են գնահատականներ պարունակող վերնագրերով, ինչպես նաև ամենատարբեր մանիպուլյատիվ հնարքներով: Հաճախ են հեղինակի կողմից կողմնակալ վերաբերմունքի դրսևորման դեպքերը` գնահատական պարունակող մեկնաբանություններ, զրուցակիցներին ուղղորդող հարցադրումներ»,- նշեց բանախոսը` ընդգծելով, որ հանրագումարում տպագիր մամուլը ավելի շատ իրականացնում է քարոզչական, քան տեղեկատվական գործառույթ: Քաղաքական ուժերի և գործիչների օգտին կամ ի վնաս նրանց բացահայտ կամ քողարկված քարոզչություն պարունակող նյութերի ծավալը շատ թերթերում գերազանցում է հրապարակումների մեկ երկրորդը:

Նրա խոսքով` տպագիր մամուլում ամենից շատ հիշատակվել է ՀՀԿ-ն, որից 40 %-ը` բացասական ուղղվածությամբ, հաջորդը ԲՀԿ-ն է` 37% բացասական ուղղվածությամբ, ՀԱԿ-ը հիշատակվել է 12,1 % դրական ուղղվածությամբ և 41,9%` բացասական: «Ժառանգությունը», ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն տեղ են զբաղեցնում ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից հետո:

Նշված քաղաքական ուժերի գործունեությունը բավականին ինտենսիվ կերպով է լուսաբանվում տպագիր մամուլի կողմից:

Ինչ վերաբերում է ընտրարշավի մասնակից մյուս երեք կուսակցությունների` ՀԴԿ, ՀԿԿ, ՄՀԿ գործունեությանը, ապա նրանք ընդգծված կերպով ստվերում են և տպագիր մամուլի կողմից հիշատակվում են խիստ հազվադեպ»,- մանրամասնեց բանախոսը` հավելելով, որ «Իրավունք» թերթում ՀԱԿ-ն է հիշատակվում բացասաբար, իսկ «Հայկական ժամանակ»-ում` ՀՀԿ-ն:

Նա նաև նշեց, որ մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուներին անդրադարձել են «Հայկական ժամանակ», «Հրապարակ», «ժամանակ», ՉԻ և «Ժողովուրդ» թերթերը:

Նշենք, որ հետազոտվել են 16 անուն թերթեր` «Ազգ», «Առավոտ», «Երկիր», «Ժամանակ», «Ժողովուրդ», «Իրավունք», «Իրատես դե Ֆակտո», «Հայացք», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Հրապարակ», ՉԻ, «Օրակարգ», «168 ժամ», «Գոլոս Արմենիի» և «Նովոյե վրեմյա» թերթերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում