News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի ապրիլի 18-ին արձակած հրամանով դադարեցվել է Мир միջպետական հեռուստառադիո ընկերության գործունեության մասին համաձայնագիրը:
Վերջինս ստորագրվել է 1993 թվականի դեկտեմբերի 24-ին Աշխաբադում: Мир հեռուստառադիո ընկերությունը ստեղծվել է 1992 թվականին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների միջև կնքված համաձայնագրով: Մինչ այս այն իր մասնաճյուղերն ուներ հետխորհրդային 9 երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան:











































