Tuesday, 09 06 2026
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև

Սփյուռքի նախարարությունը «լիկբեզ» է անում սփյուռքահայերին

ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր տեղի ունեցավ սփյուռքահայ գրողների գրքերի շնորհանդես, որն անցկացվեց գրողների համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում: Համաժողովի սկզբում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք իրականացրել են՝ հաշվի առնելով սփյուռքահայ հասարակության պահանջները:

«Մենք վերաշարադրեցինք ՀՀ Սահմանադրությունը արևմտահայերենով, որպեսզի երկքաղաքացիություն ստացած մեր հայրենակիցները հեշտությամբ օգտվեն դրանից»,- տեղեկացրեց նախարարը:

Տպագրվել են նաև արևմտահայերենի և արևելահայերենի հնչյունական զուգադրության մասին գիրք, ձեռնարկ՝ անգլերեն և հայերեն լեզվով, որտեղ վերլուծված են ՀՀ օրենքները, որոնց իմացությունն անհրաժեշտ է Հայաստան եկողին:

«Այդ կերպ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն ավելի լավ կիմանան տեղի օրենքները և Հայաստան գալիս որևէ խնդիր չեն ունենա: Մենք ձգտում ենք նաև հասնել նրան, որ ՄԱԿ-ում Սփյուռքի մասին կոնվենցիա ընդունվի»,- ասաց նա:

Վերջին երեք տարիների ընթացքում սփյուռքի նախարարության, ԳԱԱ-ի և ԳՄ-ի ջանքերով հրատարակվել են մի շարք գրքեր: 2011-ին տպագրվեց «Անի-1050» գիրքը, որը նվիրված է քաղաքամայր Անիի 1050-ամյակին: ԳՄ-ի ջանքերով հրատարակվել է «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ» գիրքը, իսկ «Միտք» վերլուծական կենտրոնը հրատարակել է «Ջավախքի ժողովրդական հեքիաթներ» գրքույկը: Սփյուռքի նախարարության հովանավորությամբ տպագրվել են նաև այլ գրքեր:

Նախարարի կարծիքով՝ հայոց պատմությունը գրվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև հայկական գաղթօջախներում: Այս դեպքում շատ կարևոր է, որ իրենք օժանդակեն և լույս ընծայեն այն բոլոր գրքերը, որոնք գրվում են Սփյուռքում: Նա ցավով նշեց, որ վերջին 20 տարիների ընթացքում հայերեն լեզվով գրեթե ոչինչ չէր տպագրվել Սփյուռքում: Նշեց, որ այն բոլոր գրքերը, որոնք ինչ-ինչ պատճառներով ուշ կտպագրվեն, իրենք պատրաստ են տեղադրել նախարարության էլեկտրոնային գրադարանում:

Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի խոսքերով` այսօր Սփյուռքում չկան 35 տարեկանից փոքր գրողներ` բացառությամբ Իրանի, որտեղ դեռ պայքարում են ուծացման դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում