Երևանյան «Նեմո» դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը «ՀԺ»-ի հետ զրույցում երեկ անդրադարձել Է դելֆինարիումի փակման մասին վերջին օրերին տարածված տեղեկությանը:
«Ըստ նրա՝ դելֆինները հյուրախաղերի են մեկնում ՌԴ, երևանյան ներկայացումները կշարունակվեն մինչև ապրիլի 22-ը, ապա կվերսկսվեն հոկտեմբերին:
Կարո՞ղ Է վստահեցնել, որ դելֆինարիումը վերաբացվելու Է անպայման: Տնօրենը պատասխանել Է, որ այդ պահի դրությամբ նման մտադրություն կա և դժվարացել Է մատնանշել, թե որ քաղաքներում են դելֆինները հանդես գալու հյուրախաղերով:
«Այդ անորոշությունն, իհարկե, զարմանալի Է՝ հաշվի առնելով, որ մեկնումից մնացել Է ընդամենը 2-3 օր: Այնպիսի տպավորություն Է, որ Երևանում դելֆինարիում բացելու գործի կնքահայրերն Էլ են համոզվել դրա աննպատակահարմարության հարցում: Կենդանաբաններն ու Էկոլոգները պնդում էին, որ դելֆինարիումի պայմանները չեն համապատասխանում խոշոր ծովային կենդանիներին պահելու համար անհրաժեշտ պահանջներին:
Հիշեցնենք, որ երևանյան «Նեմո»-ն բացվեց 2010-ի դեկտեմբերին, ի դեպ՝ այդ կառույցի դեմ բողոքի ակցիային զուգահեռ»,- հավելում է թերթը:











































