Ինչպես հաղորդում է ուկրաինական Skuky.net կայքը, 26-ամյա ուկրաինուհի Մարիա Ուկրաինեցը ծննդաբերել է` դառնալով աշխարհի ամենացածրահասակ ծննդկանը` 90 սմ։ Նրա քաշը 26 կգ է:
Ծննդաբերությունը հաջող է անցել, չնայած Մարիան հասակի պաթոլոգիա ունի: Ի դեպ, նրա ծնողները նորմալ հասակ ունեն, և Մարիան հույս է հայտնել, որ իր երեխան էլ այդ առումով չի տուժի: Երեխան կշռում է 2,8 կգ, ունի 49 սմ հասակ:
Տեղեկացնենք նաև, որ Մարիա Ուկրաինեցն ամուսնու` Օլեգի հետ ծանոթացել է ինտերնետում։ Վերջինիս հասակը 1,87 սմ է: