Այսօր Ֆրանսիայում քարոզչության վերջին օրն է: Ընդամենը երկու օր անց այդ երկրում կանցկացվի նախագահական ընտրությունների առաջին փուլը: Ոչ ոք չի կասկածում, որ նախագահական ընտրությունների հաջորդ փուլ կանցնեն գործող նախագահ Նիկոլա Սարկոզին և սոցիալիստների կողմից առաջադրված Ֆրանսուա Օլանդը:
Վերջին հարցումների համաձայն՝ Սարկոզին իր վարկանիշով առաջ է անցել Օլանդից, սակայն բոլոր հարցումները դեռ վկայում են, որ երկրորդ փուլում, այդուհանդերձ, հաղթելու ավելի մեծ հավանականություն ունի սոցիալիստ թեկնածուն: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե առաջին փուլում ով կգրավի երրորդ հորիզոնականը և ում կաջակցի այդ թեկնածուն երկրորդ փուլում:
Տեղեկացնենք, որ երկրորդ փուլը նշանակված է մայիսի 6-ին:











































