Tuesday, 09 06 2026
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են

Խաղերի հետևանքը

Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ հետ որևէ կապ չունի: Հայտարարության հեղինակ Արամ Մանուկյանն, օրինակ, ասում է, որ ունի փաստեր: Սակայն նա փաստեր չի ներկայացնում:

Նույն Կոնգրեսը մեկ տարի առաջ հայտարարում էր, որ Քոչարյանը Բարգավաճ Հայաստանի միջոցով փորձում է ապակայունացնել երկիրը, որ վերադառնա իշխանության, սակայն Կոնգրեսը այդ բանը թույլ չի տա: Մեկ տարի առաջ Կոնգրեսը երկխոսությամբ էր փորձում կանխել Քոչարյանի վերադարձը: Հիշեցնենք, որ երկխոսության մյուս կողմում Սերժ Սարգսյանն էր: Այսօր Կոնգրեսը երկխոսության կողմ է ընտրել Բարգավաճ Հայաստանին և որպեսզի անհարմար դրության մեջ չհայտնվի, հայտարարում է, որ ԲՀԿ հետևից Ռոբերտ Քոչարյանի ականջները չեն երևում:

Լավ, ենթադրենք, որ Քոչարյանի ականջները ԲՀԿ հետևից չեն երևում: Մի պահ համարենք, որ Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիսանում են բացարձակապես ինքնուրույն քաղաքական գործիչներ, որևէ մեկը նրանց չի ուղղորդում և մերձեցնում, որևէ մեկը չի մղում ինչ-որ քայլերի: Ենթադրենք, որ Քոչարյանն իսկապես չկա: Արդյոք առանց Քոչարյանի` Բարգավաճ Հայաստանը բավարարո՞ւմ է Հայ ազգային կոնգրեսին: Արդյոք եթե չկա Քոչարյան, ուրեմն չկա՞ ԲՀԿ հետ կապված որևէ խնդիր, և Բարգավաճ Հայաստանը Կոնգրեսի մոտ որևէ հարցադրումներ չի առաջացնում: Արդյոք Բարգավաճ Հայաստանը Հայ ազգային կոնգրեսին բացատրություննե՞ր է տվել մինչև այժմ համակարգում եղած տարիների, գործունեության, քաղաքականության անվան տակ բարեգործությունների, ընտրակաշառքների, սափրագլուխների ջոկատների հովանավորության համար:

Չէ՞ որ Բարգավաճ Հայաստանը եթե այսօր պայքարում է Սերժ Սարգսյանի դեմ, ընդամենը երեկ Ռոբերտ Քոչարյանի կողքին պայքարում էր նրա վերարտադրության համար, պայքարում էր ընդդիմությունների դեմ: Գագիկ Ծառուկյանը Կոնգրեսին խոստովանե՞լ է ինչ-որ բաներ, թե՞ ոչ: Ծառուկյանն, օրինակ, ասում է, որ Կոնգրեսի հետ որևէ գործակցություն՝ միասնական շտաբից դուրս, չի կարող լինել: ԲՀԿ այդ դիրքորոշումը միանգամայն բնական է: Կոնգրեսը Բարգավաճ Հայաստանին այսօր պետք է ընդամենը նախընտրական փուլում որոշակիորեն ավելի, հնարավորինս առավել «սրբանալու» և սեփական ձայներն ավելացնելու համար: Իսկ ինչի՞ համար է Կոնգրեսին պետք Բարգավաճ Հայաստանը: Իշխանափոխություն անելո՞ւ: Բայց ինչու պետք է Բարգավաճ Հայաստանն օգնի Կոնգրեսին իշխանափոխություն անել, եթե իրականում ավելի ուժեղ է, քան Կոնգրեսը: ԲՀԿ-ն առավել պոպուլյար է, ԲՀԿ-ն առավել շատ ֆինանսական լծակներ ունի, ԲՀԿ-ն ավելի շատ վարչական լծակներ ունի: Ուրեմն, ԲՀԿ-ն Կոնգրեսին ինչու պետք է օգնի իշխանափոխություն անել և համակարգ փոխել, եթե այդ կուսակցության հավակնությունը եղած համակարգը գլխավորելն է, ոչ թե այն փոխելը:

Ի՞նչն է Կոնգրեսի հույսը: Ծառուկյանի քաղաքական անփորձությունից օգտվե՞լը: Իսկ ի՞նչ են կարծում կոնգրեսականները՝ ինչի՞ համար է կուսակցությունում հայտնվել Վարդան Օսկանյանը: Հաստատ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի զինանոցի մասին անկեղծանալու համար: Վարդան Օսկանյանը ԲՀԿ քաղաքական հոտառությունն է, այն դեպքի համար, երբ Գագիկ Ծառուկյանի գործարար ինտուիցիան դավաճանի նրան կամ մոլորեցնի: Մյուս կողմից` արդյոք Կոնգրեսը և նրա փորձառու առաջնորդը չե՞ն հասկանում այդ ամենը, չէ՞ որ դա նրա համար մանկական հաշվարկ է: Անկասկած հասկանում են, պարզապես Կոնգրեսն ու նրա առաջնորդը վերջին տարիներին չափազանց տարվել էին քաղաքական ինտրիգներով, իշխանության և այլ սուբյեկտների հետ քաղաքական խաղարկումներով, և իրենց փաստացի այլևս տեղ չեն թողել, քան այդ` այսպես ասած քաղաքականության լոկոմոտիվների հետ գործարքներ կնքելը՝ կամ ՀՀԿ-ի, կամ ԲՀԿ-ի: Հայաստանի, այսպես ասած, քաղաքական կյանքում միայն այդպես է հնարավոր ստանալ, այսպես ասած, ազդեցիկության «վկայական»՝ տեղավորվելով այդ երկու շարժիչներից մեկի հաշվարկային ուղեծրում:

Բանն այն է, որ Կոնգրեսը բաց է թողել իրավիճակի վրա ազդելու բոլոր հնարավորությունները, որովհետև քաղաքական ինտրիգների մեջ ներգրավվելու հետևանքով կորցրել է հասարակական հենարանի մի զգալի մասը: Կարելի է մեղադրել հեռացողներին, բայց թերևս մեղադրել պետք է նրանց, ովքեր Կոնգրեսի հաջողությունը որոնում էին տարատեսակ քաղաքական խաղարկումների, ոչ թե քաղաքացիական համակարգի ձևավորման մեջ, ովքեր Կոնգրեսը կուսակցության վերածեցին, համաժողովրդական շարժումն ինստիտուցիոնալացնելու փոխարեն: Կոնգրեսն ուներ այդ գործընթացից դուրս գալու հնարավորություն, բայց ներգրավվելով ընտրական հերթական գործընթացի մեջ` այժմ ստիպված է գնալ մինչև վերջ, թեկուզ և շատ լավ պատկերացնում է, որ վերջն իր համար պարզապես փակուղի է:

Ներկայումս ամբողջ խնդիրն այն է, թե փակուղին ամբո՞ղջ Կոնգրեսի համար է լինելու, թե՞ միայն դրա, այսպես ասած, «պոլիտբյուրոյի», որը կմնա իր հյուսած քաղաքական խաղարկությունների հաշվարկային ցանցում, իսկ Կոնգրեսի, այսպես ասած, հենքը կարող է ձերբազատվել այդ ամենից և փորձել իսկապես արդիականացնել, ժողովրդականացնել՝ ապակուսակցականացնել այդ կառույցը: Դա թերևս կախված է Կոնգրեսի հենքը կազմող հանրային փոքրաթիվ ռեսուրսից, որն այսօր կամա, թե ակամա հայտնվել է «պոլիտբյուրոյի» ավանդական քաղաքական խաղերի դիտորդի, իսկ հաճախ նաև սպասարկողի դերում: Կգնա՞ արդյոք այդ փոքրաթիվ հենքը «պոլիտբյուրոյի» առաջնորդած փակուղի, թե՞ այդուհանդերձ ինչ-որ պահից կհրաժարվի կրավորական սպասարկողի դերից և կօգտագործի իր ունեցած մտավոր և էներգետիկ արժեքավոր պոտենցիալը: Դա բնականաբար ցույց կտա ժամանակը, որը սակայն այդ դեպքում էլ անսահմանափակ չէ, որովհետև «պոլիտբյուրոյի» հետևից փակուղի չգնալը դեռ չի նշանակում ազատվել փակուղու հեռանկարից, որովհետև, միևնույն է, Կոնգրեսի հանրային հենքն էլ իներցիայով մղելու է այդ փակուղի, եթե չլինի դիմադրության շարժում և ներքին արդիականացման արմատական էական գործընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում