«Հրապարակ»-ը գրում է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ին այցելել էր Վայոց ձոր, որտեղ ևս կոչ Է արել ընտրել Հանրապետականի թեկնածուին՝ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանին:
«Վայք քաղաքում տեղի ունեցած հանդիպումը շատ կարճ Է տևել, սակայն ուշագրավ Է եղել նրանով, որ հանդիպման մասնակիցների գերակշիռ մասը դպրոցականներ են եղել: Այցելության պահին փակ են եղել բոլոր դպրոցները, իսկ ուսուցիչներն ու աշակերտները պաստառներով կանգնած են եղել հրապարակում»,- ապա թերթը հավելում է.
«Աշակերտներից մեկն ասաց, որ իրենց չեն ստիպել գնալ հանդիպմանը, սակայն այլ տարբերակ էլ չեն թողել՝ դասերն ընդհատել են, իսկ դպրոցները փակ են եղել»:










































