ԱՄՆ-ի կենտրոնական հատվածում երկրաշարժների թվի մեծացումը կարող է կապված լինել նավթի և գազի արդյունահանման ինտենսիվացման հետ: Bloomberg-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության ներկայացուցիչ Ուիլյամ Էլսվորտը:
Խոսքը ածխաջրածնի արդյունահանման մեթոդի` ֆրեքինգի մասին է, որի ժամանակ թերթաքարային լեռնատեսակների մեջ ներմղվում է ջրի և ավազի խառնուրդ` քիմիկատների հետ միասին: Էլսվորտն ընդգծել է, որ գիտնականները դեռևս ապացույցներ չեն գտել, որ ուղիղ կապ կա հողային ճաքերի և երեք մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի միջև:
Երկրաբանական ծառայության տեղեկատվության համաձայն` 2011 թ. ԱՄՆ-ի կենտրոնական մասերում երկրաշարժների տարեկան թիվը մեծացել է 134-ով՝ 2000 թ. համեմատությամբ, երբ դրանց թիվը կազմել է տարին 21 երկրաշարժ:









































