Մոգադիշոյի քաղաքային վարչությունը պատրաստ է բնակիչներին 500 դոլար պարգևատրում տալ «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման յուրաքանչյուր սպանված կամ գերեվարված գրոհայինի դիմաց: Ինչպես Reuters գործակալությանը տեղեկացրել է քաղաքագլուխ Մուհամմեդ Ահմեդ Նուրը, այսուհետ յուրաքանչյուր իսլամիստ կընկալվի որպես ապրանք, որը կօգնի Սոմալիի բնակիչներին գումար վաստակել:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` վերոնշյալ խմբավորման գրոհայինների մեծ մասը լքել է Մոգադիշոն 2011 թ. օգոստոսին: Սակայն խմբավորման անդամները ժամանակ առ ժամանակ Սոմալիի մայրաքաղաքում ահաբեկչություններ են կազմակերպում՝ ընդդեմ պետական հաստատությունների, ոստիկանության և քաղաքի բնակիչների:
Հիշեցնենք, որ «Աշ-Շաբաբը» սոմալիական իսլամիստական խմբավորումներից ամենազդեցիկը և ուժեղն է: Դրա դեմ պայքար են մղում ոչ միայն Սոմալիի, այլև Քենիայի և Եթովպիայի իշխանությունները:











































