Շարունակվում է Հոկեյի ազգային լիգայի Սթենլիի Գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը: «Օդաչուներ»-ի դեմ դիմակայությունում առաջին հաղթանակը տոնեցին «պինգվիններ»-ը: «Սենաթորներ»-ը հաղթանակ տոնելով «Ռեյնջերս»-ի նկատմամբ` հավասարեցրեցին դիամակայության հաշիվը՝ 2:2:
Օտտավա «Սենաթորս» – Նյու-Յորք «Ռեյնջերս»՝ 3:2,
Դիմակայության հաշիվն է 2:2,
Ֆիլադելֆիա «Ֆլայերս» – Փիթսբուրգ «Փինգուինս»՝ 3:10,
Դիմակայության հաշիվն է 3:1,
Լոս-Անջելես «Քինգս» – Վանկուվեր «Քենեքս»՝ 1:3,
Դիմակայության հաշիվն է 3:1:
Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը նախորդ խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչել Ֆիլադելֆիա «Ֆլայերս» – Փիթսբուրգ «Փինգուինս» դիմակայության չորրորդ հանդիպումը, իսկ երեկոյի լավագույն հոկեյիստ է ճանաչվել «Փինգուինս»-ի հարձակվող Ջորդան Սթալը, ով հեթ-տրիկ է հեղինակել: