Եվրոպայում 2010 թ. ամենաշատ վաճառված ավտոմեքենան եղել է Volkswagen Golf-ը: Այս մասին հայտնում է JATO Dynamics-ը: Թեև Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքի ընդհանուր ծավալը 2010-ին նվազել է 13.7%-ով, սակայն այս դասի մեքենան արդեն երրորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ ամենաշատ վաճառվողը: 2010-ին վաճառվել է 492.6 հազար Volkswagen Golf: Եվրոպացիների համար հանրաճանաչությամբ երկրորդ տեղում Ford Fiesta մոդելն է (այս ավտոմեքենայից 2010-ին վաճառվել է 402.2 հազար հատ): Երրորդ տեղում VW Polo-ն է, որից անցած տարի Եվրոպայում վաճառվել է 354.1 հազար հատ: Եվրոպայում ամենաշատ վաճառվող մեքենաների տասնյակ են մտել նաև հետևյալ մոդելները` Renault Clio (338.2 հազար), Opel Corsa (317.95 հազար), Peugeot 207 (305.5 հազար), Opel Astra (291.2 հազար), Renault Megane (260.5 հազար), Fiat Punto (257.6 հազար), Citroen C3 (224.95 հազար): Ընդհանուր առմամբ, եվրոպական շուկայում 2010-ին վաճառվել է 13.786 մլն ավտոմեքենա: