Գերմանացի նկարիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի ավելի քան 100 նկար, պարզվել է՝ եղել են այլ նկարիչների ձեռքի աշխատանքներ: Այս մասին հայտնում է RBB-ն:
Այդպիսի եզրակացության է եկել արվեստաբան Քրիստինա Գրումտը Ֆրիդրիխի ստեղծագործությունները շուրջ 10 տարի հետազոտելու արդյունքում: Նա ուսումնասիրել է նկարչի` շուրջ 1150 եվրոպական թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:
Գրոմտը եկել է եզրակացության, որ գրչով, ջրաներկով ու մատիտով արված 115 նկարները սխալմամբ են ներկայացվել որպես նրա աշխատանքներ:
Վիճելի է շարունակում մնալ նրա ևս 27 աշխատանքի պատկանելության հարցը: Բացի այս` արվեստագետը գտել է նրա 16 աշխատանքները, որոնք նախկինում համարվել են այլ նկարիչների ձեռքի գործ:
Այն թանգարանների թվում, որտեղ ներկայացված են եղել նրա կեղծ աշխատանքները, եղել են Բեռլինի պետական թանգարանը, Դրեզդենի պետական ցուցասրահները, Վիեննայի, Նյու Յորքի, Կոպենհագենի, Բուդապեշտի նկարների հավաքածուները:










































